• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպանի ծառայություններով

Լուրեր

«Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպանի ծառայություններով
20.12.2021
3424 0

«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն հաջորդ ամառ կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։

Ֆրանսիացի կիսապաշտպանն այդ դեպքում անվճար կտեղափոխվի, քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Տոլիսոյի պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Մադրիդյան ակումբը ծրագրում է գործարքն իրականացնել Դավիդ Ալաբայի սցենարով, որը նույնպես ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ» տեղափոխվեց։ 27-ամյա Տոլիսոյով նաև ՊՍԺ-ն, «Յուվենտուսն» ու «Տոտենհեմն» են հետաքրքրված։

Տոլիսոն 2017 թվականին է դարձել «Բավարիայի» ֆուտբոլիստ՝ 41.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Լիոնից»։