Լուրեր

Ինչու էր Մոդրիչը դուրս մնացել հայտացուցակից
27.10.2021
2297 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց թողեց «Օսասունայի» դեմ խաղը(0-0)՝ չնայած նրան, որ նախապես ընդգրկված էր թիմի հայտացուցակում:

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդիպմանը հայտավորվելուց հետո վնասվածք է ստացել ու դուրս մնացել հայտացուցակից՝ հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստի վնասվածքի լրջությունը հայտնի կդառնա բուժզննումից հետո: