Լուրեր

Տեր Շտեգենը բաց կթողնի «Էլ Կլասիկոն»
17.10.2020
1699 0

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բաց կթողնի Լա լիգայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղը: Այս մասին հաղորդել է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:

«Չեմ հավատում, որ նա պատրաստ կլինի հաջորդ շաբաթ: Դեռևս չունենք Տեր Շտեգենի վերականգնման հստակ ժամկետները: Պարզապես անհրաժեշտ է հետևել վնասվածքի ապաքինման ընթացքին»:

Հիշեցնենք, որ օգոստոսին գերմանացի դարպասապահը ծնկի վիրահատության է ենթարկվել:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված