Լուրեր

Մարսելո՝ 500 խաղ «Ռեալի» կազմում
30.01.2020
191 0

«Սարագոսայի» դեմ գավաթային հանդիպումը 500-րդն էր Մարսելոյի համար «Արքայական ակումբի» կազմում։

Ֆուտբոլիստն իր նորամուտը «Ռեալում» նշել է 2007 թվականի հունվարի 7-ին՝ մասնակցելով «Դեպորտիվոյի» դեմ խաղին։

500 խաղերից 350-ը Մարսելոն անցկացրել է Լա լիգայում, 97-ը՝ Չեմպիոնների լիգայում, 32-ը՝ Արքայական գավաթում, 8-ը՝ ԱԱԱ-ում, 9-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում, 4-ը՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում։ 

Մարսելոն «Ռեալի» կազմում 21 տիտղոս է նվաճել և Ռոբերտո Կառլոսից(527 խաղ) հետո Մադրիդի «Ռեալի» կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած արտասահմանցի խաղացողն է։


Ամենակարդացված