Լուրեր

Հայտնի է՝ որ դեպքում Անչելոտին կհեռացվի
17.02.2022
3476 0

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, եթե ակումբը դուրս մնա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից, հաղորդում է Independent-ը։

Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբում արդեն գտել են Անչելոտիին փոխարինողին, քանի որ դժգոհ են իտալացուց։ Նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Մաուրիսիո Պոչետինոն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» նվազագույն հաշվով զիջեց Պոչետինոյի ՊՍԺ-ին։