Լուրեր

«Ռեալը» կվերադարձնի Բրահիմ Դիասին
26.09.2022
3457 0

«Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը, որը ներկայումս վարձավճարով խաղում է «Միլանում», կվերադառնա «արքայական» ակումբ:

«Սերուցքայինները» Դիասին դիտարկում են որպես Մարկո Ասենսիոյին փոխարինողի, որի պայմանագրի ժամկետն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լրանում է, հայտնում է Mundo Deportivo-ն:

23-ամյա Դիասի ու «Միլանի» պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Իտալական ակումբը կարող է 22 միլիոն եվրոյի դիմաց գնել նրա տրանսֆերային իրավունքը, սակայն «Ռեալը» առաջնային իրավունք ունի 30 միլիոն եվրոյի դիմաց վերադարձնել ֆուտբոլիստին:

Ընթացիկ մրցաշրջանում Դիասը մասնակցել է Իտալիայի առաջնության ու Չեմպիոնների լիգայի 7 խաղի, խփել 1 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում: