• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Բարսելոնայի» փոխնախագահ. «Գլուխ եմ խոնարհում Պերեսի առջև»

Լուրեր

«Բարսելոնայի» փոխնախագահ. «Գլուխ եմ խոնարհում Պերեսի առջև»
17.09.2021
3468 0

«Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հասցեին։

«Գլուխ եմ խոնարհում Պերեսի առջև։ Նա հիանալի է ղեկավարում ակումբը։ Տնտեսական ու բիզնեսի մակարդակում ոչ ոք չի կարող համեմատվել Պարոն Պերեսի հետ։ Ես շատ եմ նրանով հիանում, ու մեր անձնական հանդիպումների ժամանակ նա շատ բարի ու հարգալից էր իմ նկատմամբ։

Չի բացառվում, որ «Ռեալը» և՛ Մբապեին թիմ հրավիրի և՛ Հոլանդին, չէ որ շատ մեծ ուժ ունեցող ակումբն է։ Եթե մեր ակումբն էլ վերջին տարիներին «Ռեալի» պես աշխատեր, ապա մենք այս վիճակում չէինք հայտնվի»,- ասել է նա։


Ամենակարդացված