Լուրեր

«Ռեալը» Կուբոյին կրկին կհանձնի վարձակալության
04.08.2021
2430 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն վարձավճարով այլ ակումբ կտեղափոխվի, հաղորդում է Onda Sero-ն։

Սպասվում է, որ ճապոնացին կմիանա «Ռեալ Սոսյեդադին» կամ «Մայորկային»։ Նրանով հետաքրքրված ակումբների թվում են նաև «Այաքսը», «Լևանտեն» ու «Ալավեսը»։

Անձամբ ֆուտբոլիստը նախապատվությունը տալիս է «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությանը։