Լուրեր

Լոպետեգի. «Մենք «Ռեալին» հաղթեցինք երկրորդ կեսում»
06.12.2020
2082 0

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին, սեփական հարկի տակ «Ռեալից» կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո խոսել է խաղից ստացած տպավորությունների մասին։

«Մենք լավագույնն էինք երկրորդ կեսում ֆուտբոլի տեսանկյունից ու հաղթեցինք նրանց։ Բայց մենք չկարողացանք անել ամենակարևորը՝ գոլ խփել։ 

Նրանց գոլը եկավ այն ժամանակ, երբ մենք բարձրության վրա էինք, բայց նրանք փակեցին տարածությունն ու մեզ ամեն անգամ մի բան չէր հերիքում որոշումներ կայացնելիս»,- ասել է Լոպետեգին։


Ամենակարդացված