Լուրեր

Ռամոսը 3 թոփ ակումբից առաջարկներ ունի
22.06.2021
2678 0

Պաշտպան Սերխիո Ռամոսը, որը լքել է «Ռեալը», կարիերան շարունակելու տարբերակներ է դիտարկում։

35-ամյա իսպանացին ներկայումս առաջարկներ ունի ՊՍԺ-ից, «Մանչեսթեր Յունայթեդից» ու «Մանչեսթեր Սիթիից», հաղորդում է AS-ը։

Մանչեսթերյան ակումբներից Ռամոսը հարուստ պատմության համար նախապատվությունը տալիս է ՄՅՈՒ-ին։ Այնուամենայնիվ, պաշտպանը ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ, այլ ոչ թե ԱՊԼ-ի ակումբներ։

Նախևառաջ, ֆինանսական տեսանկյունից փարիզցիների առաջարկը գերազանցում է «Մանչեսթեր Յունայթեդին», ինչպես նաև պայմանագիրը առաջարկվում է 2 տարով։

Երկրորդ հերթին, Ռամոսը Փարիզը հարմար քաղաք է համարում ինչպես իր, այնպես էլ ընտանիքի համար։


Ամենակարդացված