• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռիվալդո․ «Նա «Ոսկե գնդակը» նվաճելու հրաշալի շանսեր ունի»

Լուրեր

Ռիվալդո․ «Նա «Ոսկե գնդակը» նվաճելու հրաշալի շանսեր ունի»
04.05.2024
1145 0

«Բարսելոնայի» նախկին հարձակողական ոճի կիսապաշտպան Ռիվալդոն գնահատել է «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերը։

«Վինին երկու գոլ խփեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում և իմ հայրենակիցը այսօր Եվրոպայի ամենավատ ֆուտբոլիստներից մեկն է։

Ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա թիմի գլխավոր ֆուտբոլիստներից մեկն էր և ահռելի ցանկություն էր ցուցաբերում։ Նա «Ոսկե գնդակի» հրաշալի հավակնորդ է, եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգան։

Նա արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում է, չնայած ոչինչ չի հաղթել, իսկ եթե «Ռեալը» հաղթահարի «Բավարիայի» արգելքը և հաղթի ՉԼ–ն, ապա Վինիի շանսերը կմեծանան»,– Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Globo–ն։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը մասնակցել է 34 հանդիպման, դարձել 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված