Լուրեր

Մարսելոն կմնա «Ռեալում»
11.06.2021
3224 0

Բրազիլացի պաշտպան Մարսելոն ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Ռեալում»։

Բրազիլացին կապ է հաստատել ակումբի ղեկավարության հետ, որ տեղեկություններ իմանա՝ իր տրանսֆերը վաճառելուն շշուկների ֆոնին։ 33-ամյա ֆուտբոլիստին հավաստիացրել են, որ անհանգստանալու կարիք չկա, հաղորդում է Marca-ն։

«Ռեալը», առաջվա պես, գնահատում է իր փոխավագին ու հարգում նրա որոշումը՝ աշխատել մինչև պայմանագրի ավարտը, որի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։

Նրան թիմում պահելու որոշումը նաև գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որոշումներից է։ Մարսելոն «Ռեալում» հանդես է գալիս 2007 թվականից։