• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Calciomercato. «Ռեալը», «Բարսելոնան» ու «Լիվերպուլը» կփորձեն հրավիրել Դե Լիգտին

Լուրեր

Calciomercato. «Ռեալը», «Բարսելոնան» ու «Լիվերպուլը» կփորձեն հրավիրել Դե Լիգտին
05.03.2021
2017 0

«Յուվենթուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, երիտասարդ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Բարսելոնան» ու «Լիվերպուլը»:

Նշվում է, որ անգլիական ակումբում մտադիր են ստանալ Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտանների զույգը (Դե Լիգտ, Վան Դեյկ), իսկ «կապտանռնագույնները» վաղուց են ցանկանում հրավիրել 21-ամյա պաշտպանին:

«Ռեալի» պարագան մի փոքր այլ է. «սերուցքայինների» ղեկավարությունը Դե Լիգտին կգնի միայն այն պարագայում, եթե Ռաֆայել Վարանը վերջնականապես որոշի հեռանալ: Հիշեցնենք, որ հոլանդացու գործակալը հանրահայտ Մինո Ռայոլան է, ով հիանալի հարաբերություններ ունի Ֆլորենտինո Պերեսի հետ:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դե Լիգտն անցկացրել է 14 հանդիպում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված