• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Իսպանիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբ

Լուրեր

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Իսպանիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբ
07.01.2021
2068 0
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն վերադարձել է Իսպանիա։ 33-ամյա հոլանդացին «Ռասինգ Մուրսիայի» հետ պայմանագիր է կնքել։ Թիմը հանդես է գալիս երկրի՝ ուժեղությամբ 4-րդ դիվիզիոնում։

Դրենտեյի կարիերայի նախորդ ակումբը «Կոզակեն Բոյզն» է եղել, որը հանդես է գալիս Հոլանդիայի երրորդ դիվիզիոնում։

«Ռեալի» գույները նա պաշտպանել է 2007-ից 2010 թվականներին։