Լուրեր

Մբապեն հաղորդագրություն է ուղարկել Պերեսին
21.05.2022
10152 0

Lequipe-ի հաղորդմամբ՝ Կիլիան Մբապեն անձամբ է հաղորդագրություն ուղարկել Ֆլորենտինո Պերեսին։ Դա հաստանում է նաև լրագրող Խոսեպ Պեդրերոլը։

«Նախագահ, ես մնում եմ ՊՍԺ-ում»,- ասվում է հաղորդագրությունում։ Մարիո Կորտեգանան նաև հայտնում է, որ Կատարի էմիրն ու Ֆրանսիայի նախագահը ահռելի ճնշում են գործադրել Մբապեի վրա՝ փարիզցիների հետ պայմանագիրը երկարաձգելու համար։

Ըստ որոշ աղբյուրների՝ Կիլիան 3 տարով կերկարաձգի պայմանագիրը, սակայն Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ռեալի» մարզաշապիկը կրելը մնում է ֆրանսիացու երազանքը։

Այնուամենայնիվ, «Ռեալի» ղեկավարությունը հիասթափված է Մբապեի որոշումից և «հավերժ փակել է դռները» ֆրանսիացու համար։