Լուրեր

Բենզեման շուտով նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ
01.08.2021
2470 0

«Ռեալը» մոտակա ժամանակներս կերկարաձգի թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ գործող պայմանագրի ժամկետը։

ABC.es-ի հաղորդմամբ՝ կողմերը մինչև 2023 թվականը պայմանագիր կկնքեն, սակայն ֆրանսիացին ակումբին հայտնել է, որ մտադիր է ավելի վաղ հեռանալ, եթե զգա՝ իր խաղային որակներն այլևս չեն համապատասխանում ակումբի մակարդակին։

Առաջին տարում Բենզեմայի աշխատավարձը կնվազի 10 տոկոսով, սակայն հետագայում 15 տոկոսով կաճի։

Անցյալ մրցաշրջանում հարձակվողը Լա լիգայի 34 խաղում 23 գոլի հեղինակ էր դարձել։


Ամենակարդացված