Լուրեր

Էնդրիկի տրանսֆերային արժեքը զգալի աճ է գրանցել
14.12.2023
956 0

«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը «թանկացել է» 20 միլիոն եվրոյով, հաղորդում է Transfermarkt-ը:

17-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 45 միլիոն եվրո:

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների համաձայն, «Ռեալը» բրազիլացու տրանսֆերային իրավունքը գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի բրազիլիայի հարկային մարմիններին: Էնդրիկը «սերուցքայիններին» կմիանա 2024 թվականի ամռանը:

Այս մրցաշրջանում նա «Պալմեյրասի» կազմում մասնակցել է 53 հանդիպման, դարձել 14 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: