13 տարի առաջ «Ռեալ Մադրիդը» հայտարարեց «Տոտենհեմի» հետ Լուկա Մոդրիչի տրանսֆերի հարցում համաձայնության հասնելու մասին։
Իսպանական գրանդը վճարեց 35 միլիոն եվրո։
Խորվաթ կիսապաշտպանն այս տարիների ընթացքում «Ռեալի» հետ նվաճեց 28 տիտղոս՝ 6 Չեմպիոնների լիգա, 6 աշխարհի ակումբային առաջնություն, 5 Եվրոպայի սուպերգավաթ, 4 Լա Լիգայի տիտղոս, 2 Իսպանիայի գավաթ և 5 Իսպանիայի սուպերգավաթ։