• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Արգենտինացի հրաշամանուկը՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում (տեսանյութ)

Լուրեր

Արգենտինացի հրաշամանուկը՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում (տեսանյութ)
20.03.2024
1187 0

Ֆրանկո Մաստանտուոնոն կարող է 50 միլիոն եվրոյի դիմաց հեռանալ «Ռիվեր Փլեյթից»։

16–ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի հետ մինչև 2026 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 45 միլիոն եվրո։

Տրանսֆերային պատուհանի վերջին 10 օրերին այդ թիվը կարող է կազմել մինչև 50 միլիոն, ինչը ռեկորդային փոխհատուցում կլինի արգենտինական ակումբների համար, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ Մաստանտուոնոն գերազանցել էր Խավիեր Սավիոլայի ռեկորդը՝ դառնալով «Ռիվեր Փլեյթի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը՝ 16 տարեկան, 5 ամսական և 24 օրականում։

Ֆրանկոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը կարող է հրավիրել արգենտինացուն 18 տարեկանը բոլորելուն պես։

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված