Լուրեր

Տեբաս․ «Նա պետք է խաղա Իսպանիայում»
20.03.2024
852 0

Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը հայտարարել է, որ «Ռեալը» հնարավորություն ունի Մբապեին ձեռք բերելու։

«Ռեալի» հետ ամեն բան կարգին է ֆինանսական ֆեյր–փլեյի հարցում, նրանք կարող ենք ձեռք բերել Մբապեին և ոչ միայն նրան։

Ես չգիտեմ, թե ինչ թվերի շրջանակում են նրանք պայմանավորվել Մբապեի հետ։ Վստահ եմ, որ ամեն բան պատրաստ է։ Լրագրողները, որոնք գրում են «Ռեալի» մասին, նույնպես վստահ են։

ԱՊԼ–ն այն առաջնություններից մեկն է, որտեղ Մբապեն կարող էր հայտնվել, սակայն այնտեղի ակումբները խնդիրներ ունեն ֆինանսական արդար խաղի կանոնների հետ կապված։ Մենք դա տեսել ենք հունվարին։

Մբապեն պետք է խաղա Իսպանիայում, իսկ միակ վայրն Իսպանիայում, որտեղ նա կարող է խաղալ, «Ռեալն» է»,– ասել է Տեբասը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ–ի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 38 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։