«Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կարերաս Ֆերնանդեսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Marca պարբերականը։
Ֆուտբոլիստը «Արքայական ակումբի» համար համարվում է տրանսֆերային շուկայում առաջնահերթություն ունեցող թեկնածուներից մեկը։ Ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մտադիր է թիմում կիրառել հինգ պաշտպանով սխեմա, և Կարերասի խաղային որակները թույլ են տալիս արդյունավետ գործել պաշտպանության եզրերում։
Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո, սակայն «Ռեալը» կփորձի այդ գումարը նվազեցնել։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի իր նախկին ֆուտբոլիստին ետ գնելու առաջնային իրավունք, սակայն նա չի ցանկանում վերադառնալ Անգլիա։
Ընթացիկ ակումբային մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։