• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռամոսը չի տեղափոխվի ՊՍԺ. ակումբների միջև ջենտլմենական համաձայնություն կա

Լուրեր

Ռամոսը չի տեղափոխվի ՊՍԺ. ակումբների միջև ջենտլմենական համաձայնություն կա
17.01.2021
2072 0

ՊՍԺ-ն չի փորձի պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հետ։

Ֆրանսիական ակումբն անգամ կապ չի հաստատել ֆուտբոլիստի հետ, քանի որ «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջև ջենտլմենական համաձայնություն կա, ըստ որի նրանք չեն փորձի «փախցնել» մեկմեկու ֆուտբոլիստների, որոնց պայմանագրերը լրանալու եզրին են։

Միակ տարբերակը, ըստ որի «Ռեալից» ՊՍԺ ու հակառակը տրանսֆեր է հնարավոր՝ ակումբներից մեկի հստակ առաջարկն է, հաղորդում է Get French Football News-ը։

Ռամոսը «Ռեալի» հետ մինչև 2021 թվականը պայմանագիր ունի կնքած։


Ամենակարդացված