Լուրեր

Խեդիրայի ընկերուհին կարիերան կշարունակի «Ռեալում»
05.07.2024
1516 0

Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Չելսիից» ձեռք է բերել Գերմանիայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Մելանի Լոյպոլցի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Relevo-ն:

«Բավարիայի» ու «Ֆրայբուրգի» նախկին ֆուտբոլիստուհին «Արքայական ակումբի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրայի ընկերուհին է:

Լոյպոլցը «Բավարիայում» խաղացել է 2014-2020 թվականներին, «Չելսիի» գույները պաշտպանում է 2020 թվականից:

Գերմանիայի հավաքականում Մելանին մասնակցել է 70 խաղի: Մելանի Լոյպոլցը Եվրոպայի չեմպիոն է և Օլիմպիական խաղերի հաղթող:



Fenomeno, Realmadrid.am