Հոդվածներ

«Ռեալը» 2 թեկնածու կդիտարկի Անչելոտիին փոխարինողի դերում
03.04.2024
3507 0

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է Կառլո Անչելոտիին փոխարինել Խաբի Ալոնսոյով, սակայն 2025 թվականին:

Relevo-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ գոհ է մնացել, որ իսպանացի մասնագետը որոշել է ևս մեկ տարի մնալ Լևերկուզենի «Բայերում»:

Մադրիդյան գրանդում կարծում են, որ 42-ամյա մասնագետն իդեալական թեկնածու է:


«Սերուցքայինները» հետևելու են նաև թիմի նախկին մարզիչ Զինեդին Զիդանի կարգավիճակին: Հիշեցնենք, որ ֆրանսիացին արդեն 2 անգամ գլխավորել է «Ռեալն» ու նվաճել 11 տիտղոս:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված