Հոդվածներ

Calciomercato. «Ռեալն» ու «Ռոման» համաձայնեցրել են Մայորալի տրանսֆերը
01.10.2020
2231 0

 «Ռեալն» ու «Ռոման» համաձայնության են հասել Բորխա Մայորալի տեղափոխության հարցում:

 Ինչպես հաղորդում է  Calciomercato-ն, շուտով իսպանացին պետք է ուղևորվի Հռոմ՝ բուժզննում անցնելու համար:

 Նշվում է, որ կողմերը համաձայնեցրել են գործարքի բոլոր կետերը:

Ամենայն հավանականությամբ, 23-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով:

 Լա լիգայի 2019/20 մրցաշրջանում Մայորալը հանդես է եկել «Լևանտեի» կազմում՝ Իսպանիայի առաջնության 34 խաղում դառնալով 8 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված