Հոդվածներ

Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Տիբո Կուրտուան
24.02.2024
1814 0

Տիբո Կուրտուան շարունակում է վերականգնողական գործընթացը։ 

«Ռեալի» դարպասապահը կարող է շարք վերադառնալ արդեն ապրիլի վերջին։ 

Բելգիացին ձախ ծնկի վնասվածք էր ստացել դեռ նախորդ տարվա օգոստոսին և ենթարկվել վիրահատության։

ESPN-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում հիացած են, թե ինչպես է ընթանում Կուրտուայի վերականգնման գործընթացը։ Նշվում է, որ դարպասապահը ի սկզբանե դրական է տրամադրված եղել։

Չնայած այն ամենին, որ նա բավական մոտ է շարք վերադառնալուն, «Սերուցքայինները» չեն պատրաստվում շտապել և չեն դիտարկում նրա օգնությունը նախքան ապրիլի վերջ։ 

Դեկտեմբերին բելգիացին հայտարարել էր, որ ԵՎՐՈ-ի ժամանակ չի կարողանալու օգնել իր հավաքականին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված