Ժերեմի դե Լեոնը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Պուերտոռիկացի ֆուտբոլիստի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր։
19-ամյա աջ եզրային հարձակվողը հանդես է գալու «Կաստիլյայի» կազմում։ Transfermarkt-ը 200 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը, նույնքան «Արքայական ակումբը» վճարել է տեղափոխության դիմաց։
Այսպիսով, նա դարձավ «Արքայական ակումբի» պատմության երկրորդ պուերտոռիկացին, որը կկրի ճերմակ մարզաշապիկը՝ էդուարդո Օրդոնյեսից (1926-27 մրցաշրջան):