Հոդվածներ

Մարիանոն կարող է տեղափոխվել Թուրքիա
25.06.2022
1307 0

Մարիանոն շատ մոտ է այս ամռանը Մադրիդի «Ռեալից» հեռանալուն։

«Խետաֆեն» և Լա Լիգան ներկայացնող մի քանի այլ ակումբներ հետաքրքրված են հարձակվողի ծառայություններով, և այժմ այդ պայքարին միացել է նաև «Ֆեներբախչեն»։

Նախորդ ամռանը ևս թուրքական ակումբը ցանկացել է իրականացնել Մարիանոյի տրանսֆերը, սակայն արդյունքում ֆուտբոլիստը մնաց «Արքայական» ակումբում։ 

Ֆուտբոլիստի գործակալ Դավիդ Արանան խոսել է իր հաճախորդի ծրագրերի մասին։

«Մարիանոն ցանկանում է հեռանալ։ Այժմ մենք փորձում ենք գտնել այնպիսի ակումբ, որը նրան դուր կգա։ Դա բարդ է լինելու, և եթե մեզ դա անել չհաջողվի, ապա Մարիանոն կմնա «Ռեալում»։ Նրա պայմանագիրը դեռ չի ավարտվել։ Հարցը այստեղ գումարը չէ։ Ցանկացած այլ ակումբի կազմում նա ավելի շատ աշխատավարձ կստանա». նշել է Արանան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված