Հոդվածներ

Միլիտաոն սպասում է «պաշտոնի բարձրացման»
08.06.2021
3032 0

Ավարտված մրցաշրջանի վերջնամասում Էդեր Միլիտաոն իրեն բավական լավ դրսևորեց։

Գալիք մրցաշրջանը թվով երրորդն է լինելու Էդերի համար Մադրիդի «Ռեալի» կազմում, և նա հույս ունի դառնալ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ 

Մրցաշրջանը նա ավարտեց հենց այդ դերում, և ցանկանում է պահպանել այն։ Մինչ կլինի Անչելոտիի որոշումը, նա չի դադարում հաջող հանդես գալ նաև Բրազիլիայի հավաքականի կազմում։ 

Էդեր ամեն ինչ անում է «Ռեալի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալու համար, բայց դա նաև կախված է մի քանի գործոններից։ Առաջին հերթին դա կախված է նրանից, թե կհեռանա՞ն արդյոք Ռամոսն ու Վարանը։ Հեռանալու դեպքում բրազիլացու ճանապարհը դեպի մեկնարկային կազմ ավելի հարթ կլինի։ 

Ռամոսը կարծես թե որոշում է կայացրել հեռանալ թիմից, իսկ Վարանի տեղափոխության մասին լուրերը օր օրի թափ են հավաքում։ 

Դավիդ Ալաբան նույնպես մտնում է Միլիտաոյի մրցակիցների ցուցակում։ Նորեկը հաստատ լինելու է մեկնարկային կազմում, բայց դեռ հստակ չէ, թե որ դիրքում Անչելոտին կցանկանա օգտագործել Ավստրիացուն։  

Նախորդ երկու մրցաշրջաններում Միլիտաոն քիչ է խաղացել, և նա հույս ունի, որ «Ռեալի» կազմում իր երրորդ մրցաշրջանում բարձրացվելու է իր «պաշտոնը»։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված