• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդան. «Չեմ կարծում՝ մրցակիցներն առավելագույն միավոր կվաստակեն մնացած խաղերում»

Հոդվածներ

Զիդան. «Չեմ կարծում՝ մրցակիցներն առավելագույն միավոր կվաստակեն մնացած խաղերում»
25.04.2021
1472 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 32-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղը:

«Ամբողջովին տրվում ենք մեր գործին ու այն ինչ անում ենք, անում ենք մեծ հավատով, սակայն այսօր հետ քայլ կատարեցինք: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմիցս լինում են նման խաղեր. պետք է շարունակել հավատալ՝ ինչ էլ որ լինի ու պայքարել մինչև վերջ:

Ֆիզիկական տեսանկյունից այսօր այդքան էլ լավ տեսք չունեինք, սակայն հանդիպման վերջնամասը բավականին ակտիվ անցկացրինք: Կարծում եմ՝ չեմպիոնական մրցավազքն առջևում է, ու չեմ կարծում՝ մրցակիցները առավելագույն միավորներ կվաստակեն մնացած խաղերում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Fanat, Realamdrid.am



Ամենակարդացված