«Սերուցքայինների» հարձակվողի հարցազրույցը
«Իմ իսպաներե՞նը, ես մեծ ջանքեր եմ գործադրել, որպեսզի սովորեմ այդ լեզուն։ Միշտ երազել եմ խաղալ «Ռեալ Մադրիդում», այդ պատճառով էլ միշտ ցանկանում էի պատրաստ լինել դրան։
Ես 12–13 տարեկան էի, երբ առաջին անգամ եկա այստեղ։ Շատ հաճելի էր առաջին անգամ «Ռեալի» մարզաշապիկը հագնելը։ 12–13 տարեկանում ցանկանում էի մնալ Ֆրանսիայում, քանի որ պատրաստ չէի հեռանալ ծնդդավայրից այդպիսի երիտասարդ տարիքում, բայց լիովին վստահ էի, որ մի օր կվերադառնամ այդ ակումբ։
Գումարը կարևոր գործոն է, սակայն ավելի կարևոր բաներ կան՝ «Ռեալ Մադրիդում» հանդես գալու իմ ցանկությունը։ Ամենակարևորը խաղադաշտում երջանիկ լինելն է և ես գիտեի, որ «Ռեալում» երջանիկ կլինեմ։ Նախորդ տարի դժվար չէր գումարի և «Ռեալ Մադրիդի» միջև ընտրություն կատարելը։ Ես պարզապես ցանկանում էի հանդես գալ «Սանտիագո Բեռնաբեուում»։
«Ես մադրիդիստ դարձել եմ Զիդանի շնորհիվ, իսկ հետագայում հայտնվեց ևս մեկ կուռք՝ Ռոնալդուն։ Ես մանկուց դիտում էի բոլոր հանդիպումները և անգամ այն ժամանակ, երբ դարձա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Վինիսիուս Ժունիորի հետ։ Միշտ ցանկացել եմ նրա հետ մի թիմում հանդես գալ։ Մեզանից սպասելիքները մեծ են և դա նորմալ է։ Ես չեմ կարող «Ռեալ Մադրիդը» պատկերացնել առանց Վինիսիուս Ժունիորի»։
«Ոսկե գնդակ», թե ՉԼ–ում հաղթանա՞կ, ՈԳ–ն անհատական մրցանակ է։ Ես միշտ ասել եմ, որ «Ռեալում» հանդես գալն իմ կարիերայի ամենակարևոր մասն է, այդ պատճառով էլ կընտրեմ ՉԼ–ն։ Ցանկանում եմ մտնել ակումբի պատմության մեջ»։