Դանի Կարվախալը շատ դրական է արտահայտվել Աշխարհի ակումբային առաջնության մասին։
«Դա հիանալի մրցաշար է լինելու։ Այն նման է լինելու հավաքականների միջև տեղի ունեցող աշխարհի առաջնությանը, քանի որ ողջ Իսպանիան ապրելու է այդ մրցաշարով։
Կարծում եմ, որ այս մրցաշարին մեծ հաջողություններ են սպասվում». նշել է Կարվախալը։
Հիշեցնենք, որ ԱԱԱ-ին մասնակցելու են 32 ակումբներ, իսկ մրցաշարը կայանալու է ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում։
Los Merengues, Realmadrid.am