Հոդվածներ

Կրոս-Մոդրիչ-Բենզեման. Եռյակ, որը երբեք հուսախաբ չի արել «Ռեալին»
25.01.2021
1869 0

Բենզեմայի, Մոդրիչի և Կրոսի հիանալի խաղը մեծապես նպաստեց «Ալավեսի» դեմ տարած հաղթանակին։ 

Բենզեման դարձավ դուբլի հեղինակ, Կրոսը կատարեց երկու գոլային փոխանցում, իսկ Մոդրիչը ուղղակի հիանալի հանդիպում անցկացրեց։

Հին գվարդիան ղեկը վերցրել էր իր ձեռքը և վերադարձնում էր նավակը իր ուղղու վրա։ 

Բենզեման Լա Լիգայի այս մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցրեց 10-ի և այժմ լավագույն ռմբարկուների ցուցակում զիջում է միայն Էն Նեսերիին, Մեսսիին և Սուարեսին։

Վերջին շրջանում շատ էին քննադատությունները Զինդանի և թիմի մասին, և այս հաղթանակը ավելի քան անհրաժեշտ էր «Ռեալին»։ 

Կրոսը և Մոդրիչը կազմակերպեցին թիմի գրեթե բոլոր գրոհները և մեծապես նպաստեցին վերջնական արդյունքին։ 

«Ռեալը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ հյուրընկալվելով «Լևանտեին»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված