Հոդվածներ

Տուխել․ «Մրցավարները օգնեցին «Ռեալին» հաղթել»
09.05.2024
2011 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բավարիայի» հետ և հաղթեց 2–1 հաշվով՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։

«Բավարիայի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը

«Ինչպես կարող եմ մեկնաբանել «Ռեալի» խաղ վերադարձն ու հաղթանա՞կը, մրցավարները օգնեցին այդ հարցում։ Մրցավարի ներողությու՞նը, մենք այն ընդունում ենք, սակայն դա այն վայրն ու ժամանակը չէր սխալվելու։ Սխալվել կարող են բոլորը, բայց մրցավարները պետք է աշխատեն բարձրագույն մակարդակում»։

«Այս պարտությունն ամենաանհարմարն էր իմ մարզչական կարիերայու՞մ, ես երբեք չեմ սիրում պարտվել, շատ զայրացած եմ։ Այդ խաղում մենք շատ հակագրոհներ և հնարավորություններ ունեցանք, ես չեմ հասկանում՝ ինչու դա բավարար չէր եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անչելոտի․ «Նա մոտ է «Ոսկե գնդակը» նվաճելուն»


Ամենակարդացված