Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3։2 հաշվով պարտվեց երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալբասետեին» և լքեց պայքարը։
«Արքայական ակումբից» աչքի ընկան արգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն և իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան (45+3'):
«Ռեալը» հաջորդ խաղը կանցկացնի տանը՝ Լա լիգայի 20–րդ տուրում մրցելով «Լևանտեի» հետ (17.01.2026, 17:00):
Հայերեն