Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց կատալոնական «Բարսելոնային» և հաղթեց 2-1 հաշվով:
«Արքայական ակումբից» գոլով աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 16-ի, և անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը: «Բարսելոնայի» միակ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը:
52-րդ րոպեին Կիլիան Մբապեն կարող էր մեծացնել «Ռեալի» առավելությունը, սակայն ֆրանսիացին վրիպեց 11-մետրանոցից:
Հիմնական ժամանակին ավելացված 10-րդ րոպեին «Բարսելոնան» մնաց 10 հոգով. երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Պեդրին:
«Ռեալը» միավորների քանակը հասցրեց 27-ի և առաջին տեղում է: «Բարսելոնան» 22 միավորով երկրորդն է:
Fenomeno, Realmadrid.am
Հայերեն