Լուրեր

Դեկուն՝ Մբապեի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին
20.03.2024
987 0

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» հավանական տեղափոխության մասին։

25–ամյա ֆրանսիացին մոտ է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արքայական ակումբի» կազմը համալրելուն։

«Տարակարծություն չի կարող լինել։ Նա փայլուն ֆուտբոլիստ է, որը շատ գոլեր է խփում։ Եթե նա տեղափոխվի «Ռեալ Մադրիդ», ապա նրանք ավելի ուժեղ կդառնան, սակայն պետք է որոշ տակտիկական խնդիրներ լուծեն։ Ֆուտբոլում շատ կարևոր է բալանսը»,– Դեկուի խոսքը մեջբերում է Què t’hi jugues–ը։