• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վինիսիուսը 31 դեղին քարտ է ստացել վերջին 3 մրցաշրջաններում

Լուրեր

Վինիսիուսը 31 դեղին քարտ է ստացել վերջին 3 մրցաշրջաններում
16.03.2024
777 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը 31–րդ դեղին քարտն է ստացել վերջին երեք մրցաշրջաններում։

Լա լիգայի 29–րդ տուրում կայացած «Օսասունայի» դեմ խաղում (4-2) մադրիդցիների հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ և մրցաշրջանում 5–րդ դեղին քարտը ստացավ ու բաց կթողնի հաջորդ հանդիպումը։

Այդ 5 դեղին քարտերից միայն մեկն է Վինիսիուսը ստացել խախտման համար, իսկ մնացածը՝ մրցավարների հետ վիճելու համար։

Բրազիլացին 4 դեղին քարտ է ստացել վերջին 4 խաղում, 3–ը՝ Լա լիգայում, իսկ 1–ը՝ Չեմպիոնների լիգայում։

Վերջին 3 մրցաշրջաններում Վինիսիուսի 31 դեղին քարտերը բոլոր մրցաշարերում երկրորդ արդյունքն է «Ռեալում»։ Ավելի շատ ստացել է միայն Էդուարդո Կամավինգան՝ 34։


Ամենակարդացված