Լուրեր

ՈՒԵՖԱ–ի «հակահարվածը» Սուպերլիգային
08.02.2024
1616 0

Cope․ ՈՒԵՖԱ–ն, ի պատասխան Սուպերլիգայի, մեծացրել է Չեմպիոնների լիգայի մրցանակային ֆոնդը։ ՉԼ–ի բյուջեն մեծացել է 500 միլիոն եվրոյով, իսկ հիմա միայն մասնակցության համար ակումբները կստանան 19 միլիոն եվրո (նախկինում 15 էր)։ Ավելացել է նաև մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու մրցանակային ֆոնդը։

Հայտնի է նաև դարձել, որ Եվրամիության երկրները, Իսպանիայից բացի, համատեղ հռչակագիր կստորագրեն Սուպերլիգայի դեմ։ Ֆրանսիայի իշխանությունները ճնշում են գործադրում ԵՄ–ի վրա, որպեսզի լծակներ կիրառվեն Սուպերլիգայի դեմ՝ նախքան դրա վերացումը։

AS․ Սուպերլիգան պատրաստվում է դատի տալ ՈԻԵՖԱ–ին և 3․5 միլիարդ եվրո է պահանջում սահմանափակումների և մրցաշարի մեկնարկի ձգձման համար, ինչն ահռելի ֆինանսական կորուստների է հանգեցրել։