• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • 2025–ին «Բեռնաբեուում» ոչ ֆուտբոլային հանդիպում կանցկացվի

Լուրեր

2025–ին «Բեռնաբեուում» ոչ ֆուտբոլային հանդիպում կանցկացվի
07.02.2024
1436 0

Հաջորդ տարի «Ռեալի» տնային մարզադաշտ «Սանտիագո Բեռնաբեուում» կկայանա NFL–ի  հանդիպում։

NFL–ը (Ազգային ֆուտբոլային լիգա) ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան է և ստեղծվել է 1920 թվականին, իսկ առավել մասսայականություն է ձեռք բերել 1960–1970 թվականներին։ NFL-ի փլեյ–օֆֆի եզրափակիչը՝ Սուպերբոուլը ԱՄՆ–ում ամենահայտնի մարզական իրադարձություններից է և միլիոնավոր հեռուստադիտողներ է հավաքում։

«Սանտիագո Բեռնաբեուն» կառուցվել է 1947 թվականին և անվանակոչվել «Ռեալի» նախագահի պատվին, որ օրոք «սերուցքայինները» նվաճել են 6 եվրոպական չեմպիոնների գավաթ, ինչպես նաև հաղթել բազմաթիվ ներքին առաջնություններում։


Ամենակարդացված