• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» վաղուց «Բարսելոնային» մրցակից չի համարում այդ հարցում

Լուրեր

«Ռեալը» վաղուց «Բարսելոնային» մրցակից չի համարում այդ հարցում
28.01.2024
2521 0

Relevo. «Ռեալն» արդեն վաղուց «Բարսելոնային» մրցակից չի համարում տրանսֆերային շուկայում։ Ակումբում ասում են՝ «Նրանց հանգիստ թողեք, նրանք առանց այն էլ շատ խնդիրներ ունեն»։


«Սերուցքայիններն» այս հարցում իրենց մրցակից են համարում ԱՊԼ-ի ակումբներին, ինչպես նաև ՊՍԺ-ին և «Բավարիային»։


«Ռեալ Մադրիդը» ոչ միայն չի ցանկանում հավելյալ խնդիրներ հարուցել կատալոնացիներին, այլ ընդհակառակը, ցանկանում է, որ «Բարսելոնան» որքան հնարավոր է շուտ հաղթահարի դժվարությունները, քանի որ նրանք Սուպերլիգայում մադրիդցիների գլխավոր մրցակիցն են լինելու։