Լուրեր

Մբապեն ամփոփել է 2024 թվականը
31.12.2024
1404 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ամփոփել է 2024 թվականը։

«Երկրպագուների հետ շփումը շատ կարևոր է։ Մենք լավ ավարտեցինք տարին։ Հաճելի է «Ռեալի» երկրպագուների սերը զգալը։

2024 թվականին ինձ հետ շատ բան պատահեց, բայց ամեն ինչ կարգին է, ընտանիքում նույնպես ամեն ինչ կարգին է, ես տիտղոսներ եմ հաղթում։ Լավ և վատ բաներ են կատարվում, որից դասեր ես քաղում։ Մենք կպայքարենք, որպեսզի երկրպագուները հաճույքով նայեն՝ ինչպես ենք խաղում և հաղթում։

Երկու հնարավոր տիտղոսից երկուսը նվաճել ենք, առջևում Իսպանիայի սուպերգավաթն է։ Մենք «Ռեալն» ենք և պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար»,– ասել է «Ռեալի» հարձակվողը։


Ամենակարդացված