Լուրեր

Կանիսարեսը քննադատել է Անչելոտիին
07.02.2024
2002 0

«Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը քննադատել է Անչելոտիին՝ մադրիդյան դերբիում (1:1) սաների չընդգրկելու համար։

«Նաչոն միակ կենտրոնական պաշտպանն էր այդ խաղում։ Անչելոտին սխալ գործեց, քանի որ «Ռեալն» ունի Ռաուլ Ասենսիո երիտասարդական թիմում, որը լավ է խաղում օդում և ես նրանում մեծ պոտենցիալ եմ տեսնում։ «Ռեալն» այդ տղայի կարիքն ուներ, այդ սխալը հաղթանակ արժեցավ»,– Կանիսարեսի խոսքը մեջբերում է Cadena Ser–ը։

«Ռեալը» 58 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Ատլետիկոն» 48 միավորով չորրորդն է։