Լուրեր

Ամեն ինչ այդքան միանշանակ չէ
12.01.2024
1601 0

AS. Չնայած թվում է, թե Լունինն արդեն հաղթել է Արիսաբալագայի դեմ մրցակցությունը «Ռեալի» հիմնական դարպասապահի հարցում, այնուամենայնիվ, նա բավականին լարված հարաբերություններ ունի թիմի մարզչական շտաբի հետ:

Ե՛վ Անչելոտին, և՛ դարպասապահների մարզիչ Լոպիսը ցանկանում էին, որ 24-ամյա դարպասապահը հեռանա նախորդ տարվա ամռանը, սակայն դրան դեմ արտահայտվեց ակումբի ղեկավարությունը, որը չէր ցանկանում շատ գումար ծախսել Կուրտուային փոխարինելու համար:

Այնուամենայնիվ, Լունինի փոփոխված կարգավիճակը երաշխիք չէ, որ նա չի ցանկանա այս ամռանը հեռանալ: Հաշվի առնելով նրա որակյալ ելույթներն ընթացիկ մրցաշրջանում՝ ամենայն հավանականությամբ նա լավ առաջարկ կստանա:


Ամենակարդացված