Լուրեր

Անչելոտիի ապագայի հարցում հստակություն է նշմարվում
17.11.2023
1326 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հաղորդում է Todofichajes-ը:

Իսպանական ակումբը համաձայնվել է, որ Անչելոտին գլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը:

Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորել է 2021 թվականին: Նրա ղեկավարությամբ «սերուցքայինները» հաղթել են Իսպանիայի առաջնությունն ու երկրի գավաթը, Չեմպիոնների լիգան, ինչպես նաև ԱԱԱ-ն:

64-ամյա Կառլո Անչելոտին նապկինում աշխատել է նաև «Էվերտոնում», «Նապոլիում», ՊՍԺ-ում, «Չելսիում», «Միլանում», «Յուվենտուսում» և «Պարմայում»: