Լուրեր

Լունինի կինը նոր մանրամասներ է հայտնել
10.11.2023
1592 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունիոնի կինը, սոցիալական ցանցերում պատասխանելով երկրպագուների հարցերին, գրել է.

«Եթե լինի մի այնպիսի ակումբ, որը նրան թույլ կտա խաղալ, ապա մենք կլքենք «Ռեալ Մադրիդը»: Նման հետաքրքրվածության դեպքում մենք պատրաստ ենք տեղափոխվել:

Relevo. «Ռեալի» գլխավոր սկաուտ Խալաֆատը ակումբի ներկայացուցիչների շրջանում Լունինի գլխավոր երկրպագուներից մեկն է: Ֆունկցիոներն առաջվա պես հավատում է նրա ուժերին:

Հիշեցնենք, որ Լունիոնը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին 8.5 միլիոն եվրոյի դիմաց՝ «Զարյայից»: 24-ամյա դարպասապահի պայմանագիրը «սերուցքայինների» հետ լրանում է հաջորդ ամառ:

Ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացին մասնակցել է 3 հանդիպման (270 րոպե), անցկացրել 2 չոր հանդիպում, նաև հետ մղել 11-մետրանոց: