• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Արսեն Վենգերը պատմել է, որ մերժել է «Ռեալին» և «Բարսելոնային»

Լուրեր

Արսեն Վենգերը պատմել է, որ մերժել է «Ռեալին» և «Բարսելոնային»
03.11.2023
1017 0

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ իսպանական թոփ ակումբները հետաքրքրված են եղել իր ծառայություններով:

«Բոլոր այս ժամանակահատվածում, որ ես անցկացրել եմ «Արսենալում», Մադրիդի «Ռեալը» փորձել է ինձ հրավիրել 2 կամ 3 անգամ: «Բարսելոնան» նույնպես մեկ փորձ կատարել է»,- Վենգերի խոսքը մեջբերում է BeIN Sports-ը:

Արսեն Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 1996-ից 2018 թվականներին:

«Արսենալից» հեռանալուց հետո Վենգերը պաշտոն է զբաղեցրել ՖԻՖԱ-ում:


Ամենակարդացված