Լուրեր

«Բավարիան» Ալաբային փոխարինողին գտել է «Ռեալում»
15.01.2021
1977 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարիերան կարող է շարունակել Բունդեսլիգայում։

Goal-ի տեղեկություններով, «Բավարիան» դիտարկում է ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը։ Բրազիլացին  Զինեդին Զիդանի համար ընդամենը 4-րդ ընտրությունն է՝ Սերխիո Ռամոսից, Ռաֆայել Վարանից ու Նաչոյից հետո։

Հաղորդվում է, որ մյունխենցիները Միլիտաոյով սկսել են հետաքրքրվել Դավիդ Ալաբայի՝ ամռանը ակումբը լքելու մտադրության մասին իմանալուց հետո։ Ավստրիացին, ըստ լուրերի, ցանկանում է «Ռեալ» տեղափոխվել։