• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վինիսիուս Ժունիորը դեմ է Կիլիան Մբապեի «Ռեալ» տեղափոխությանը

Լուրեր

Վինիսիուս Ժունիորը դեմ է Կիլիան Մբապեի «Ռեալ» տեղափոխությանը
06.10.2023
1462 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի ցանկանում թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:

Todofichajes-ի հաղորդմամբ՝ Վինիսիուսը կարծում է, որ Մբապեն կարող է խանգարել իրեն՝ դառնալու գլխավոր աստղը թիմում: Այդ տրանսֆերը, բրազիլացու կարծիքով, կնվազեցնի նրա՝ «Ոսկե գնդակ» ստանալու շանսերն ապագայում:

Հաղորդվում է, որ Վինիսիուսն անգամ պատրաստ է հեռանալ «Ռեալից», եթե ֆրանսիացու գործարքն իրականանա:

Ավելի վաղ ՊՍԺ-ի նախագահը հայտարարել էր, որ Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանը ևս կանցկացնի փարիզյան ակումբում:

Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից, նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին:


Ամենակարդացված