• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ. «Մենք հարգանքով լցված ենք մեկնում Մադրիդ»

Լուրեր

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ. «Մենք հարգանքով լցված ենք մեկնում Մադրիդ»
16.09.2023
1735 0

Ալգուալիս («Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ). «Վերջին տարիներին «Ռեալում» փոխվել են ֆուտբոլիստները, մարտավարությունը և մարզադաշտը, սակայն մնացածը նույնն է՝ շատ տաղանդ և որակ: Հենց այդ պատճառով էլ նրանք հաղթեցին բոլոր 4 հանդիպումները:

Բելինգեմը ցույց է տալիս, որ լավ, տաղանդավոր և որակյալ ֆուտբոլիստներին հարմարվելու ժամանակ պետք չէ: Նա շատ լավ ֆուտբոլիստ է:

Հաղթելու համար մենք պետք է հիանալի խաղ ցուցադրենք և այնպես անենք, որ նրանց հաջող օրը չլինի: Մեզ դժվար հանդիպում է սպասվում, մենք հարգանքով լցված ենք մեկնում Մադրիդ»:

Հիշեցնենք, որ Լա լիգայի 5-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին (Երևանի ժամանակով 23:00-ին):


Ամենակարդացված